Երևանում քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման արդիական գործիքները19 սեպտեմբերի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Fruitful Armenia յոթերորդ ագրոֆորումը: Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում գյուղատնտեսության մեջ օգտագործվող ժամանակակից գործիքներն են: Ֆորումի ժամանակ «Կադզինի ժամանակակից արտադրական գծեր ու փաթեթավորում» ընկերության ներկայացուցիչ Դորոն Կադզինը ներկայացրել է այդ ոլորտում իսրայելյան փորձը: Մասնավորապես, նա նշել է, որ գյուղատնտեսական արտադրանքի որակը բարձրացել է, ինչը միջազգային փորձի կիրառման արդյունքն է: Որակի բարձրացման համատեքստում մասնագետը կարևորել է ապրանքային տեսքի բազմազանության ապահովումը, մշակման մեթոդները, պարարտանյութերի, ժամանակակից տեխնիկայի օգտագործումը և այգիներում մաքրության պահպանումը: Պակաս նշանակություն չունի նաև ճիշտ կազմակերպված լոգիստիկան և մարքեթինգը: Բացի դրանից, նրա խոսքով, մրցունակ արտադրանք ունենալու համար հայ ֆերմերները պետք է միավորվեն, ինչը թույլ կտա բարձրացնել իրենց հողատարածքների արտադրողականությունը: «Հայաստանը կարող է կոոպերատիվներ ստեղծել, առավել ևս, որ համաշխարհային միտումներն ուղղված են հենց ֆերմերների միավորմանը` լավագույն արդյունքները ստանալու համար»,- ընդգծել է նա: Խոսելով համաշխարհային ագրոարդյունաբերության մյուս միտումների մասին` մասնագետը հաղորդել է, որ գնալով ավելի շատ ֆերմերներ են անցնում էկոլոգիապես մաքուր արտադրանքի արտադրությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |