Շավարշ Քոչարյան. Իր գործողություններով Ադրբեջանը միայն արագացնում է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը

Շավարշ Քոչարյան. Իր գործողություններով Ադրբեջանը միայն արագացնում է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը

PanARMENIAN.Net - Շատ պետություններ կաշկանդվածություն են զգում ԼՂՀ անկախության ճանաչման հարցը քննարկելիս, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և նրանք մտավախություն ունեն, որ իրենց քայլերով կարող են վնաս հասցնել դրան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ուրուգվայի պատրաստակամությունը ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցում: «Բայց ինչպես ակնհայտ դարձավ, հատկապես վերջերս Ադրբեջանը ձախողում է գործընթացը, ավելին, քանդում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը` փորձելով հարցը տեղափոխել այլ ատյաններ, իսկ երկրները, որոնք ցանկանում են ճանաչել Արցախի անկախությունը, ազատության մեծ աստիճան են ստանում»,- հայտարարել է Քոչարյանը: Նրա կարծիքով, եթե Ադրբեջանի շարունակի գործել նույն հունով, ապա դա անխուսափելի արագացող գործըթնաց կլինի: «Ամեն դեպքում ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի է, հարցը միայն ժամանակի մեջ է, իսկ Ադրբեջանը միայն արագացնում է այն»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Սեպտեմբերի 9-ին «Հայ դատի» հարավամերիկյան խմբի ներկայացուցիչների և Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական խմբի հետ հանդիպման ընթացքում Ուրուգվայի ԱԳն ղեկավար Լուիս Ալմագրոն հայտարարել է, որ ԼՂՀ-ն Հայաստանի պատմական մասն է և պետք է սեղմ ժամկետներում միանա նրան:

Նա նշել է նաև, որ Ուրուգվայի իշխանությունները պաշտոնական դիրքորոշում են մշակում հակամարտության կարգավորման հարցում` ձգտելով պաշտոնապես ընդունել վերոհիշյալ գաղափարը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---