Արայիկ Բաղդադյան. Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրին հաջողվի դարեր շարունակ պահպանել անկախությունը21 սեպտեմբերի 2011 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանը շնորհավորել է բոլոր հայերին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ` նշելով, որ բոլոր հայերի երազանքն իրենց երկիրն ազատ տեսնելն էր: «Հատկապես մարզիկների համար շատ մեծ նշանակություն ունի, երբ նրանք հենց սեփական հայրենիքն են ներկայացնում: Երկար ժամանակ հայ մարզիկները ելույթ էին ունենում ԽՍՀՄ հավաքականի կազմում և զուրկ էին այդ հաճույքից»,- ասել է Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Բաղդադյանի խոսքով, 20 տարվա ընթացքում հայ մարզիկներին հաջողվել է Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր և չեմպիոն դառնալ, իսկ ներկայումս կան մի շարք երիտասարդ մարզիկներ, որոնք մոտ ժամանակներս դեռ կուրախացնեն բոլորին. «Մեր ողջ ժողովրդին ցանկանում եմ հաջողություններ և առողջություն, իսկ մեր երկրին` որպեսզի հաջողվի դարեր շարունակ պահպանել անկախությունը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»,–գրել է նա Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին |