Facebook-ը կգործարկի նոր կոճակներ21 սեպտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Facebook f8 նախագծողների կոնֆերանսի» ժամանակ հավանական է, որ սոցիալական ցանցը հայտարարի նոր կոճկաների գործարկման մասին։ Այս մասին գրում է SearchEngineJournal-ը։ Նոր կոճակները հավանաբար կկոչվեն «կարդալ», «դիտել» և «լսել»։ Այս կոճակները կլրացնեն «հավանել» կոճակը և այդ կերպ ցույց կտան օգտագործողի վերաբերմունքը նյութի բովանդակության նկատմամբ։ Սա բովանդակություն կիսելու նոր տարբերակ կլինի։ Այս կոճակները նաև կօգնեն գովազդատուներին ավելի արդյունավետ կազմակերպել բովանդակությունը իրենց թիրախային լսարանի համար։ Ըստ լուրերի, հնարավոր է նաև, որ Facebook-ը գործարկի մեկ այլ՝ «Ցանկանալ» կոճակը։ Այս կոճակի նշանակությունը հետևյալն է։ Օրինակ, եթե բովանդակության մեջ ներկայացված է որևի նոր արտադրանք, նշանակում է ընթերցողը կամ տեսնողը կոճակը սեղմելով հայտնում է, որ կցանկանար ունենալ կամ գնել այդ արտադրանքը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվանն ու Քըլըչը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Նրանք նաև ողջունել են հարաբերությունների բարելավումը Հունաստանի և Թուրքիայի միջև Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք «Որևէ դժգոհություն չունեմ տղաներից»,–ասել է նա Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել |