Լարիսա Ալավերդյանը հայ ժողովրդին խաղաղություն է ցանկանում21 սեպտեմբերի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Անկախ Հայաստանի թերությունները պետք չէ կապել անկախության ձեռքբերման հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լարիա Ալավերդյանը: Նրա խոսքով, բոլոր թերությունները կապված են ազատ ընտրություններ անցկացնելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու, հասարակական կազմակերպությունների գործունեությունն ակտիվացնելու հնարավորությունների ապահովման հարցում իշխանությունների անընդունակության հետ: «Ցավը նրանում է, որ այսօրվա իշխանությունն ընդհանուր առմամբ անօրինության և ոչ իրավական գործողությունների աղբյուր է դարձել»,- նշել է նա: Սակայն Ալավերդյանը նշել է, որ իշխանությունների ամենակոպիտ բացթողումն այն է, որ իրենք շեղվել են ազգային նպատակներից և սեփականացրել յուրաքանչյուր մարդու իրավունքը: Անդրադառնալով անկախ Հայաստանի ձեռքբերումներին` Ալավերդյանն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ ժողովրդի գլխավոր ձեռքբերումը անկախության վերականգնումն է, որը կորսվել էր 1920-21թթ.: «Բացի դրանից, հարկ է նշել Արցախի անկախության ձեռքբերման կարևորությունը»,- նշել է նա` հավելելով, որ երկու հայկական պետությունների գոյությունը անհնար կլիներ առանց ՀՀ անկախության ձեռքբերման: «Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ես` որպես պատերազմ տեսած մարդ, հայ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, ինչպես նաև սեփական երկիրը բարեկարգելու քաղաքացիական համարձակություն և ցանկություն»,- նշել է Լարիսա Ալավերդյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |