Ռուսաստանը Իրանին է վերադարձրել C-300 համալիրների համար ստացած կանխավճարը

Ռուսաստանը Իրանին է վերադարձրել C-300 համալիրների համար ստացած կանխավճարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Իրանին է վերադարձրել C-300 զենիթահրթիռային համալիների համար ստացած 167 մլն դոլար կանխավճարը: Իրանին ռուսական համալիրներ վաճառելու վերաբերյալ գործարքը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը լուծարեց 2010թ. միջազգային հանրության ճնշման ներքո՝ ՄԱԿ ԱԽ Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու չորրորդ բանաձևից հետո: «Մենք երաշխավորում ենք կանխավճարի վերադարձը նման չնախատեսված դեպքերի համար: Մենք պարտավոր էինք վերադարձնել գումարը և վերադարձրեցինք»,-ասել է «Ռուսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---