Արցախի իշխանությունները կամավորներից շուտ էին մաքրել տատիկ-պապիկի արձանը

Արցախի իշխանությունները կամավորներից շուտ էին մաքրել տատիկ-պապիկի արձանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց Ստեփանակերտի մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ. «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի խայտառակ վիճակի վերաբերյալ:

Տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար: Սակայն սեպտեմբերի 24-ին հասելով Ստեփանակերտ` նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Երիտասարդների այցը, սակայն, աննպատակ չի անցել. նրանք խնամքով մաքրել են Սարի Վանք կոչվող կիսավեր եկեղեցին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---