Պլասիդո Դոմինգոն կարող է Լոս Անջելեսում բեմադրել «Անուշ» կամ «Դավիթ Բեկ» օպերան

Պլասիդո Դոմինգոն կարող է Լոս Անջելեսում բեմադրել «Անուշ» կամ «Դավիթ Բեկ» օպերան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երևանյան այցից և համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի և Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, որովհետև սիրել է մեր երկիրը և չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երևանում ՀՀ նախագահի և հայ հանդիսատեսի կողմից:

Խոսելով իր ծրագրերի մասին` աշխարհահռչակ տենորը նախագահին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---