Հայ փորձագետը կարծում է, որ իշխանությունները կարող են փոխել Սփյուռքի վերաբերմունքն իրենց նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները կարող են իրենց քաղաքականությամբ փոխել Սփյուռքի վերաբերմունքն իրենց նկատմամբ: Այդ մասին հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Նրա կարծիքով, հիմա Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև թյուրըմբռնում կա: «Բայց կարծում եմ, որ իշխանությունների կողմից այժմ իրականացվող աշխատանքի ոճը կփոխի իրավիճակը»,- ասել է նա: Ղումաշյանը մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանի ելույթը Նյու Յորքում և Լոս Անջելեսում, որի ընթացքում ՀՀ նախագահը նշել է, որ «սիրված և չսիրված իշխանությունները հավերժ չեն, միայն հայրենիքն է հավերժ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---