MeeGo օպերացիոն համակարգը փոխարինվելու է նոր Tizen համակարգով28 սեպտեմբերի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Nokia-ի մի քանի օր առաջ թողարկած MeeGo օպերացիոն համակարգով աշխատող N9 սմարթֆոնը, հավանաբար, կլինի միակ MeeGo սմարթֆոնը շուկայում, քանի որ Linux Corporation-ը հայտարարել է, որ պատրաստվում է փոխարինել այն նոր` Tizen կոչվող բաց հարթակով։ Այս մասին գրում է Mashable-ը։ Tizen-ը Linux հարթակի հիման վրա գրված համակարգ է և ստեղծվել է Samsung-ի և Intel-ի ջանքերով։ Նախատեսվում է, որ Tizen-ով պետք է աշխատեն մի շարք սարքավորումներ` սմարթֆոններ, պլանշետներ, սմարթ հեռուստացույցներ, նեթբուքներ։ Tizen-ն աշխատում է HTML5 ստանդարտի հիման վրա, սա է հիմնական պատճառը, որ MeeGo-ն փոխարինվում է։ Intel-ի բաց կոդով ծրագրավորման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Իմադ Սուսուի խոսքով` ապագան HTML5-ով գրված ծրագրերինն է։ Նա խոստանում է օգտագործողներին և նախագծողներին օգնել MeeGo-ից Tizen հեշտությամբ անցնելու հարցում։ Tizen օպերացիոն համակարգի թողարկումը սպասվում է 2012-ի սկզբին։ MeeGo-ի պատմությունը շատ անորոշ է։ Այն ստեղծվել է Nokia-ի Maemo և Intel-ի Moblin համակարգերի միավորմամբ, սակայն շուտով Nokia-ն հայտարարեց, որ Microsoft-ի հետ պայմանագիր է կնքել և վերջինիս Windows Phone 7 օպերացիոն համակարգը դարձնելու է իր հիմնական պլատֆորմը։ Այս քայլով Nokia-ն դադարեցրեց MeeGo օպերացիոն համակարգի օգտագործումը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |