Հայաստանն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

Հայաստանն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը թմրամոլության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, թմրամոլության դեմ պայքարը ՀՀ ԱԱԽ գերակա ուղղություններից է: Ըստ նրա, այդ նպատակին է ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը:

Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ Բաղդասարյանը ներկայացրել է պաշտոնական վիճակագրության տվյալները, հայտնելով, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2010թ. նույն շրջանի համեմատ այդ ոլորտում գրանցվել է իրավախախտումների 7,4 տոկոս աճ, իսկ բացահայտված խախտումների քանակն աճել է գրեթե 10 տոկոսով:

Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և «Արևելայն գործընկերության» ծրագրի անդամ երկրներին ակտիվացնել համագործակցությունն այդ ոլորտում: «ԵՄ-ն կոչ է արել Հայաստան գործուղել հատուկ փորձագետի, որը կհամագործակցի իրավապահ մարմինների հետ այդ հարցի վերաբերյալ հավասարակշռված փաստաթղթի ստեղծման համար»,-ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը բավականին արդյունավետ է համագործակցում այդ ոլորտում նաև ՀԱՊԿ շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---