«ԱրմենՏել»-ը համակարգչային կենտրոն է նվիրել Հայկական տուրիզմի ինստիտուտին

«ԱրմենՏել»-ը համակարգչային կենտրոն է նվիրել Հայկական տուրիզմի ինստիտուտին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ընկերությունը Հայկական տուրիզմի ինստիտուտի ուսումնական համակարգչային նոր կենտրոնին սարքավորումներ և կահույք է նվիրել: Այժմ կենտրոնը հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և ինտերնետով:

«Այս արարողությունը նվիրվում է զբոսաշրջության միջազգային օրվան, որը նշվել է այս շաբաթ: Մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է` «Beeline հանուն պայծառ ապագայի» - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ուրախ ենք, որ մեր մասնագիտացված բուհը այդպիսի նվեր է ստանում հենց մեր մասնագիտական տոնի առթիվ: «ԱրմենՏել» -ի այս քայլը տուրիզմի ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու գործում մեծ ներդրում է», - նշեց Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը:

Հայկական տուրիզմի ինստիտուտը` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ է և հավատարմագրված է ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից: Հայաստանում Բուհը գործում է 2002 թվականից և հանդիսանում է Եվրոպական առաջատար դպրոցների Ասսոցիացիայի անդամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---