2011թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով` կազմելով 552.1 մլրդ դրամ![]() 4 հոկտեմբերի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով կամ 48.8 մլրդ դրամով`կազմելով 552.1 մլրդ դրամ և ապահովելով ութ ամիսների համար կանխատեսվող ցուցանիշների ամբողջական կատարումը և 88%-ով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 566.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 81.1% կատարողական: Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 37.1 մլրդ դրամով: 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեն կատարվել է շուրջ 14.8 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ինն ամիսների համար նախատեսված 72.1 մլրդ դրամի ընդամենը 20.5%-ը: Նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 58.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն հունվար-օգոստոս ժամանակահատվածում օգտագործվել է 12.2 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 14.4 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 340.4 մլն դրամ:
![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |