ԵԽԽՎ-ն առաջարկում է Հայաստանին օրենսդրորեն արգելել ապագա ծնողներին նախապես իմանալ երեխայի սեռը 4 հոկտեմբերի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում պերինատալ շրջանում սեռի ընտրության վերաբերյալ: Ինչպես հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, փաստաթղթում ասվում է, որ սեռի պերինատալ ընտրությունը «մտահոգիչ չափերի» է հասել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում: «Այդ առնչությամբ ԵԽԽՎ-ն խնդրում է այդ երկրների իշխանություններին «հետազոտել սեռերի անհամաչափության պատճառները»,-ասվում է փաստաթղթում: Բանաձևում նաև ասվում է, որ այն դեպքում, երբ տղաների հարաբերակցությունը աղջիկների հանդեպ միջինը կազմում է 105/100, Հայաստանում, Ալբանիայում ու Ադրբեջանում այդ հարաբերակցությունը կազմում է 112 տղա 100 աղջկան, այն դեպքում երբ Վրաստանում՝ 111 տղա 100 աղջկա հանդեպ: Դորիս Սթամփի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևով կոչ է արվում այդ երկրների իշխանություններին «թրենինգ անցկացնել բուժանձնակազմի համար պերինատալ շրջանում սեռական ընտրության անթույլատրելիության ու վատ հետևանքների մասին» ու ակտիվացնել հանրության շրջանում կանանց կարգավիճակի բարձրացմանն ուղղված ջանքերը»: ԵԽԽՎ-ն կոչ է արել օրենսդրորեն արգելել ապագա ծնողներին նախապես իմանալ երեխայի սեռը, այն դեպքերի բացառությամբ, երբ դա արդարացված է և արվում է լուրջ ժառանգական հիվանդություններից խուսափելու համար»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |