ՀԱԿ. Ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ 4 հոկտեմբերի 2011 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին սկսելով շուրջօրյա հանրահավաքները` Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ այս լարված քաղաքական իրավիճակում պատրաստ է շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց վերսկսել բանակցությունները իշխանությունների հետ: Հայաստանի իշխանություններն իրենց հերթին հոկտեմբերի 3-ին հայտարարեցին, որ բանակցությունները կշարունակեն այն դեպքում, եթե ցուցարարները դադարեցնեն նստացույցերն Ազատության հրապարակում: Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այն մասին, որ նման վարքն ապացուցում է իշխանությունների վախը. «Փոխանակ փորձեն համարժեք գնահատել այս հիմնահարցը և ժողովրդի, ինչպես նաև նրան ներկայացնող ընդդիմության հետ բանակցելով` գտնել հենց այս խնդրի լուծման ուղիները, իշխանություններն այսօր կենտրոնացած են միայն մեկ խնդրի վրա` ամեն գնով ապահովել հանրահավաքի սակավամարդությունը: Բացի դրանից, այդ նպատակով նրանք, խախտելով Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, աննախադեպ տրանսպորտային բլոկադա են հաստատել` այդ առումով հավասարվելով Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին»: Իր ուղերձում ՀԱԿ-ը հաղորդել է, որ ներկա պահին այլևս անիմաստ է նման իշխանության հետ որևէ երկխոսություն և իր առջև դրված խմդիրների լուծումը այսուհետև տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի և զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ: «Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք և կորոշենք`ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»,- ասվում է ՀԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |