5-րդ միջազգային երաժշտական փառատոն. Հոկտեմբերի 6-ին կայանալու է նախավերջին համերգը 5 հոկտեմբերի 2011 - 09:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին համերգը: Համերգում ելույթ են ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գերմանացի թավջութակահար Կլաուդիո Բորխեսը և ռուս դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցը: Նվագախումբը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Կլաուդիո Վանդելլին: Ծրագրում ընդգրկված են Լալոյի Թավջութակի կոնցերտը, Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը, (միամաս) և Բիզեյի «Առլեցի աղջիկը» սյուիտ թիվ 2-ը: Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք համերգներ, որին մասնակցել են բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ արտերկրից և Հայաստանից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |