Կահիրեում նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձը![]() 10 հոկտեմբերի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Կահիրեում (Եգիպտոս) նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ՀՀ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Կահիրեի Օպերայի տան «Էլ-Գումհուրիյա» սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, երգչուհի Աննա Խառատյանի և «Մրո» համույթի համերգը, որը կազմակերպվել էր Կահիրեի Հայ Առաքելական եկեղեցու Առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Միջոցառմանը Հայաստանից ժամանած արվեստագետների կատարմամբ հնչեցին սիրված ժողովրդական երգեր և նշանավոր հայ երգահանների ստեղծագործություններ: Համերգին ներկա էին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, Եգիպտոսի Հայոց առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր առաջնորդները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և եգիպտացի արվեստասեր հասարակություն: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |