Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը 17 հոկտեմբերի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով Միացյալ Նահանգների դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |