Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով հագեցած համակարգչային կենտրոն 24 հոկտեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Orange Արմենիա մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության և «Շեն» բարեգործական կազմակերության աջակցությամբ Տավուշի մարզի Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն։ 1800 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2 մլն 350 000 դրամ: Ինչպես նշեց գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը, գյուղում ընտանիքների միայն 10%-ն ունի համակարգիչ և ինտերնետ տանը։ «Մենք կառուցել ենք ընդարձակ 3G+ ցանց և գերարագ ինտերնետը հասցրել մինչևիսկ սահմանամերձ բնակավայրեր: Կարծում ենք, որ հեռավոր բնակավայրերի բնակիչներին տալով մուտք դեպի ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ` մենք հեշտացնում ենք նրանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, և շատ առումներով հնարավորություն տալիս ունենալ նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքի բնակիչներն ունեն», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |