ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում31 հոկտեմբերի 2011 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության Խորհուրդն իր նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշել է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել նախկին փոխքաղաքապետ, ներկայումս` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին: Ինչպես հաղորդել է կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նախագահը գործադիր մարմնի անունից Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել, որը միաձայն ընդունվել է: Ինչ վերաբերում է ժամկետներին, թե երբ տեղի կունենա քվեարկությունն Ավագանու խորհրդում, ապա, Շարմազանովի խոսքով, այն տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում: «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարապետյանն իր հրաժարականը հիմնավորել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |