Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի վաճառքը գերազանցել է 500 000-ը

Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի վաճառքը գերազանցել է 500 000-ը

PanARMENIAN.Net - Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գիրքը, որի հեղինակն է CNN-ի նախկին ներկայացուցիչ և Time ամսագրի գլխավոր խմբագրի Ուոլթեր Իսակսոնը, վաճառվել է ավելի քան 500 000 օրինակ տպաքանակով վաճառքի առաջին 6 օրում։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը, հղում անելու Բրիտանական The Bookseller ամսագրին։ 2010-ի նոյեմբերին լույս էր տեսել Simon & Schuster-ի կողմից հրատարակված Սթիվ Ջոբսի մասին երկու գիրք։ Այդ երկու գրքերը մեծ հաջողություն ունեցան՝ վաճառքի առաջին շաբաթվա օրերին վաճառվեց 430 000 օրինակ։ Ըստ The Bookseller-ի, Սթիվ Ջոբսի մասին Իսակսոնի գիրքը 2011-ի 18-րդ ամենալավ վաճառվող գիրքն է ։

Ուոլթեր Իսակսոնը սկսել է գրել գիրքը 2009 թ։ Այն կազմվել է Իսակսոնի՝ Սթիվ Ջոբսի հետ 40 հարցազրույցների և նրա ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ ավելի քան 100 հարցազրույցների հիման վրա։

Գիրքը կարելի է գնել օնլայն խանութներ՝ Amazon-ից և Barnes & Noble-ից, ինչպես նաև iTunes-ից։ Գրքի էլեկտրոնային տարբերակն արժե 18 դոլար։

Գիրքը նախատեսում էին հրատարակել 2012-ին, սակայն նրա մահից հետո հայտարարեցին, որ գիրքն ավելի վաղ լույս կտեսնի։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---