ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին ճանաչել է կիբերլրտեսության առաջատարներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ազգային հակահետախուզության վարչությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն Չինաստանն ու Ռուսաստանը առավելագույն սպառնալիքն են ներկայացնում ամերիկյան ըներությունների համար այն բանում, ինչ վերաբերում է տնտեսական կիբերլրտեսությանը, հայտնում է BBC-ին:

«Օտարերկրացի լրտեսները գողանում են ամերիկյան տնտեսական գաղտնիքները կիբերտարածությունում» վերնագրով զեկույցում ասվում է, որ կիբերլրտեսության առաջատարներն են «Չինաստանի» ինչ-որ կառույցներ, ինչպես նաև ռուսական հետախուզությունը:

«Կիբերլրտեսությունը «անտեսանելի սպառնալիք է դարձել ԱՄՆ տնտեսության համար»,-հայտարարել է Ռոբերտ Բրայանտը:

Վաշինգտոնում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատները արդեն հերքել են այդ մեղադրանքները:

ՌԴ ու ԱՄՆ միջև բախումները լրտեսության հարցերում նորություն չեն: Անցած շաբաթ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է փաստաթղթերի փաթեթը ԱՄՆ-ում 2010թ. ձերբակալված 10 ռուս լրտեսների գործով, որոնց մերկացնելու համար 11 տարի պահանջվեց:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---