Երևանում տեղի կունենա «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը 5 նոյեմբերի 2011 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին և 8-ին Երևանում տեղի կունենա «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա գործարար համաժողովը: Ինչպես հայտնում է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) մամլո ծառայությունը, նոյեմբերի 7-ին տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի Թագավորության Վալոնիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Գործարար համաժողովին կմասնակցեն և բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Բելգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնօրեն, պարոն Գունտեր Սլուվագենը, հայ բելգիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Վալերի Սաֆարյանը, արտահանման և օտարերկրյա ներդրումների Վալոնիայի գործակալության փոխտնօրեն պարոն Շանտալ դե Բլուն, ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, բելգիացի գործարարներ Վալոնիա նահանգից; Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ: Նոյեմբերի 8-ին տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի թագավորության Ֆլանդրիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Ելույթներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ գարեգին Գարեգին Մելքոնյանը, Մոսկվայում Բելգիայի թագավորթյան դեսպանատան Ֆլանդրիայի Ներդրումների և առևտրի հանձնակատար պարոն Անդրեյ դե Ռեյկը և բելգիացի գործարարներ Ֆլանդրիա նահանգից: Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ: Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-ին նախատեսվում է անցկացնել ճեպազրույց` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի, Բելգիայի Թագավորության Վալոնիայի և Ֆլանդրիայի նահանգների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |