Ֆրանսիան սառեցրել է նախագահի աշխատավարձը 7 նոյեմբերի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մինչև հավասարակշռված բյուջեին վերադառնալը «սառեցրել են» նախագահի և նախարարների աշխատավարձերը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Նա քաղաքական գործիչներին և ձեռնարկությունների ղեկավարներին, ում բաժնետոմսերը վաճառքի են հանվել, կոչ է արել «նույնը անել», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայտարարելով տնտեսական աճի նվազման կապակցությամբ ծախսերի կրճատման միջոցների մասին` Ֆիյոնն ասել է, որ «բյուջեի զրոյական դեֆիցիտը» ծրագրված է 2016 թվականին: Նրա խոսքով` Ֆրանսիան ստիպված կլինի մոտ 100 միլիարդ եվրո տնտեսել: Եվրոպական առաջնորդները պայմանավորվել էին հոկտեմբերի 26-ին Հունաստանի 260 միլիարդանոց պարտքից մինչև 100 մլրդ եվրո ներել և երկրին մոտ 130 մլրդ եվրոյի ֆինանսավորում ապահովել խիստ բյուջետային տնտեսության բազմամյա ծրագրի դիմաց: Անցյալ շաբաթ Պապանդրեուն հանդես եկավ վարկային համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին անսպասելի հայտարարությամբ: Եվրագոտու երկրների առաջնորդները դա ընկալեցին որպես ձեռք բերված համաձայնագրերից հրաժարվելու փորձ և հայտարարեցին, որ Հունաստանին ֆինանսական աջակցության հատկացումը կդադարեցվի, մինչև որ այդ հարցում ամեն ինչ պարզ չլինի: Եթե հերթական տրանշը սառեցված մնա մոտակա շաբաթների ընթացքում, Հունաստանին դեֆոլտ է սպառնում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |