Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ է փոխել մտածելակերպը, գտնում է Արմեն Աշոտյանը![]() 7 նոյեմբերի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ է փոխել ներկայումս Հայաստանում առկա մտածելակերպը, կոռուպցիոն երևույթների հանդեպ բնակչության վերաբերմունքը: Այդ մասին «Հրապարակայնություն և հաշվետվություն` Բոլոնյան գործընթացի գլխավոր սկզբունքները» սեմինար-քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի հաջողության թիվ մեկ պայմանը մտածելակերպն է»,- ընդգծել է նա: Աշոտյանի խոսքով` բնակչությանն ավելի շատ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ով է ընդունվում, այլ թե ով է ավարտում բուհերը, «ով է իրեն բուժելու և ուսուցանելու»: Նախարարը նշել է, որ սոցհարցումների համաձայն, ծնողների 40 տոկոսը կոռուպցիա չի համարում այն փաստը, որ իրենք պայմանավորվում են իրենց երեխաների` բուհ ընդունվելու վերաբերյալ, իսկ հարցված ուսանողների մոտ կեսը կոռուպցիա չի համարում «որևէ վերաբերմունքի» ցուցաբերումը դասախոսին քննություններից առաջ կամ հետո: Այս կապակցությամբ նա նկատել է, որ կոռուպցիան երկկողմանի երևույթ է: Կրթության նախարարի կարծիքով` առկա իրադրությունը շտկելու համար անհրաժեշտ է ԶԼՄ-ների հետ համատեղ համոզել ժողովրդին պայքարել իր օրինական իրավունքների համար, իսկ երիտասարդությանը` որ կյանքում հաջողության կարող է հասնել միայն լավ մասնագետը:
Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |