Սթիվ Վոզնյակ. Ես ու Ջոբսը ամեն ինչ սկսել ենք առանց գումարի 10 նոյեմբերի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը շրջայց կատարեց, Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտում, որից հետո կայացավ նրա հանդիպումը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչների հետ։ «Ուրախ ենք, որ Հայաստան է այցելել ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում ունեցող Վոզնյակը։ Նա Սթիվ Ջոբսի հետ փոխեց ողջ մարդկության կյանքի ընթացքը։ Նրա այցելությունը Հայաստանի իմիջը կբարձրացնի ՏՏ աշխարհում»,-նշեց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն իր խոսքում նշեց, որ Apple-ը դարձավ Apple հենց Սթիվ Վոզնյակի շնորհիվ և որ Վոզնյակն իր ավանդն ունի նաև Ջոբսի փառքին հասնելու գործում։ «Վոզնյակն ունի ցանկացած խոչընդոտ տապալելու ունակություն։ Մեծ ընկերությունների համար կա հաջողության հասնելու երեք նախապայման։ Apple-ի դեպքում դա ճարտարագիտական հզոր միտքն էր, որ տալիս էր Սթիվ Վոզնյակը, շուկա հանելու, վաճառելու ունակությունը՝ Ջոբսին էր պատկանում և ընկերությունը բանացնելու և շահագործելու միտքը՝ Մայքլ Սքոթինն էր»,-նշեց Ռիչ Գոլդմանը։ Սթիվ Վոզնյակը Հայաստան է ժամանել ստանալու համար Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար։ «Ես նման մրցանակի երբևէ չեմ արժանացել։ Ի՞նձ կսազի, չէ՞»,- հումորով ասաց Սթիվ Վոզնյակը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Տեխնոլոգիաները փոքր բաներից մեծ բաներ են ստեղծում։ Ամեն ինչ կախված է փոքր միկրոսխեմաներից, որոնք մեծ բաներ են աշխատացնում։ Ես ու Սթիվ Ջոբսը սկսել ենք ամեն ինչ առանց փողի։ Մենք մտածում էին ինչ կարելի է ստեղծել առանց գումարներ ծախսելու։ Այսօր մեր գումարներով մենք կարող ենք ստեղծել մի արտադրանք, որն իր հերթին ավելի մեծ գումար կբերի։ Երբ նոր էինք սկսում, չէինք մտածում, որ մեր արածը մեզ գումար կբերի։ Պետք է մեծ ուժ և խիզախություն ունենալ աշխարհում փոփոխություն անելու համար»,- ասաց Սթիվ Վոզնյակը։ Նա նշեց նաև, որ Apple-ի բոլոր արտադրանքների գնելու համար նա հերթ է կանգնել։ Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Կազմակերպչական գործերը նախաձեռնում է Սինոփսիս Արմենիա ընկերությունը, իսկ ֆինանասավորում է «ՎիվաՍեկ-ՄՏՍ» ընկերությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |