Վաղը Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը![]() 16 նոյեմբերի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Շուրջ 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Տուլուզ, կզանգահարի ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը: Համաեվրոպական հեռախոսամարաթոնին իրենց երկրներից մասնակցում են նաև Հոլանդիայի և Հունաստանի հայ համայնքները: Հեռախոսամարաթոնի հանգանակություններն այս տարի կուղղվեն Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Տավուշի մարզում շուրջ մեկ տասնյակ գյուղերում ջրի խնդրի լուծմանը: Նախորդ տարվա համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1.400.000 եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը և Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |