Դեկտեմբերին կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ-միջոցառումը

Դեկտեմբերին կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ-միջոցառումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-4-ը Armnet 2011 միջոցառման շրջանակներում առաջին անգամ կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել է SPMS ընկերության ներկայացուցիչ և Armnet-ի համակարգող Ժիրայր Թերզյանը։

Ըստ նրա, Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են, իսկ Հայաստանում սա նոր ձևաչափ է։

«Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն է մի հարկի տակ միավորել նախագծողներին, դիզայներներին, ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին և բոլոր նրանց, ովքեր լի են նորարար գաղափարներով։ Վերջիններս էլ 3 օրում կփորձեն առաջադրել գաղափարներ, մշակել դրանք և ստեղծել նոր նախագիծ, նորարարական պրոդուկտ՝ սկսած կայքերից մինչև բջջային ծրագրեր։

«Իր ֆորմատով այն նման է Սոցիալական նորարարական ճամբարների (SICamp)։ Սակայն, եթե SICamp-երի ժամանակ ստեղծվող նախագծերը կոմերցիոն չեն դիտվում, ապա Start-Up Weekend-ի արդյունքում ստեղծվում են նոր ընկերություններ, նոր կոմերցիոն նախագծեր»,- նշեց Ժիրայր Թերզյանը։

Armnet-ի կազմակերպիչներն ակնկալում են «Start-Up Weekend Yerevan»-ում ներգրավված տեսնել 70-ից 100 մասնակցի, որոնք էլ կստեղծեն 5-ից 7 նախագիծ։

«Start-Up Weekend Yerevan»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման կայքում՝ yerevan.startupweekend.org-ում։

Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա Armnet 2011 միջոցառումը։ Armnet 2011-ի շրջանակում կանցկացվեն երեք միջոցառումներ՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, Armnet Կոնֆերանս և «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ։

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---