Թուրքիայում երկրաշարժից տուժածներին Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնության ծավալը կազմել է 190 հազար դոլար

Թուրքիայում երկրաշարժից տուժածներին Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնության ծավալը կազմել է 190 հազար դոլար

PanARMENIAN.Net - Թուրքիային տրամադրած մարդասիրական օգնության հատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը հատկացնել 74մլն դրամ (190 հազար դոլար):

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավ-արևմուտքի Վան նահանգում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ավերիչ հարվածին հետևեց մոտ 300 հետցնցումներ մոտ 6 մագնիտուդով՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը: Երկրաշարժի տարածքում, որտեղ քանդվել է մոտ 3000 տուն, տեղադրվել են 34,5 հազար վրաններ:

Հայաստանի ռազմական բեռնատար ինքնաթիռը հոկտեմբերի 28-ին Էրզրում է հասցրել 40 տոննա բեռ, 100-ից ավել վրաններ, 500 քնապարկեր և 7000 անկողնային պարագաներ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---