WikiLeaks-ին տեղեկատվություն տրամադրած անձին մահապատի՞ժ է սպասում

WikiLeaks-ին տեղեկատվություն տրամադրած անձին մահապատի՞ժ է սպասում

PanARMENIAN.Net - Ռազմական դատարանը WikiLeaks ռեսուրսի ենթադրյալ ինֆորմանտ Բրեդլի Մեննինգի գործով լսումները կսկսի դեկտեմբերի 16-ին, հայտնում է Agence France-Presse-ը: Մեննիգի գործով դատավարության ամսաթիվը հայտարարվել է նոյեմբերի 21-ին, հայտարարել է Պենտագոնի մամլո ծառայությունը:

Բրեդլի Մեննինգը ձերբակալվել է 2010թ. մայիսին: Ռազմական քննիչների վարկածով, հետախուզական ստորաբաժանման շարքայինը 2009թ. վերջից մինչև 2010թ. սկիզբը ապօրինաբար բազում գաղտնի փաստաթղթեր է ներբեռնել պաշտպանված ռազմական ցանցից, որը հետո փոխանցել է երրորդ անձանց:

Ենթադրվում է, որ փաստաթղթերը արդյունքում ստացել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Ընդ որում մի քանի տասնյակ կետերից բաղկացած մեղադրականում ոչ WikiLeaks-ը, ոչ Ասանժը չեն հիշատակվում:

Մեննինգը մեղադրվում է նաև հակառակորդին օգնություն ցույց տալու մեջ, որի համար, ըստ ամերիկյան օրենքների, մահապատիժ է սահմանված: Հայտնվել է նաև, որ ռազմական քննիչները Մեննինգի մեղքի հաստատման դեպքում մտադիր են միջնորդել մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---