Գինեկոլոգ. Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը Հայաստանում չկա 23 նոյեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը, որի նպատակն է հղիության արհեստական ընդհատումների քանակի կրճատումը, Հայաստանում չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Ըստ նրա, 2002թ. երկրում արդեն գործում է «Վերարտադրողական առողջության և մարդու վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որի 10 հոդվածի 3-րդ կետով մինչև 12-շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: «Բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո, ուստի, մենք պետք է ոչ թե նոր օրենք ընդունենք, այլ ուղղակի պետք է հետևենք, որ գործող օրենքը չխախտվի և ապօրինի վիժեցումներ չկատարվեն»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը: Անդրադառնալով հղիության արհետսական ընդհատմանը՝ Տեր-Մինասյանն ասել է, որ գոնե մեկ անգամ աբորտ արած կնոջն այլևս չի կարելի առողջ համարել: Ընդ որում, նա շեշտել է, որ եթե ընդհատվում է առաջին հղիությունը, ապա հիմնականում անպտղություն է զարգանում: «Էլ չեմ ասում այլ բարդությունների մասին, երբ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվում կամ տարբեր հիվանդություններ են զարգանում, որոնց բուժման համար տարիներ են պահանջվում»,-ասել է բժիշկը: Նա հայտնել է, որ դեպքեր են հանդիպում, երբ կինը հղիության 30 –ից ավելի արհեստական ընդհատում է կատարած լինում: «Երբ ես հարցրեցի իմ հիվանդին արդյոք նա տեղյակ չէ հակաբեղմնավորման միջոցների գոյության մասին, նա պատասխանեց, որ ամուսինը թույլ չի տալիս իրեն օգտվել դրանցից»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը՝ հավելելով, որ նորմալ զույգի համար արհեստական վիժեցումն անընդունելի է համարվում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |