Լևոն Հայրապետյան. Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար23 նոյեմբերի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նա գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանաբնակ հայտնի ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանը: Ըստ գործարարի, թշնամաբար տրամադրված հարևաններով շրջապատված Հայաստանը կարող է գոյատևել միայն լիովին արմատախիլ անելով կոռուպցիան. դա լինել-չլինելու հարց է: «Կոռուպցիայի հիմքերը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար ամենածանր տարիներին: Հաջորդ ռեժիմները աճել են այդ հողի վրա, ուստի կոռուպցիան նորմա է համարվում, այն յուրատեսակ քսուկ է պետական մեխանիզմի աշխատանքի համար, սակայն այն կործանարար է: Դա պետք է հասկանան գործող և հաջորդ իշխանությունները: Նրանք կարծում են, որ կոռուպցիան նորմալ երևույթ է, դա է սարսափելին»,-ասել է գործարարը: Անդրադառնալով մեծն շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցին, որտեղ նա քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին՝ Լևոն Հայրապետյանն ասել է. «Շառլը իսկական հայրենասեր է: Նրա սիրտը ցավում է, երբ նա կողքից տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա մեծացել է արևմտյան արժեքների վրա, նրա համար դա հատկապես անընդունելի է»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |