Միխայիլ Սահակաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն օրինակելի են![]() 29 նոյեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Կովկասի բոլոր երկրների շահերից է բխում տարածաշրջանի միավորումը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն օրինակելի են: Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մեր հայեցակարգը հիմնված է Կովկասի միասնական հայեցակարգի վրա: Ես վստահ եմ, որ Կովկասում առկա բոլոր հակամարտությունները ուժային կայսրության կողմից են հրահրված, որի հիմնական սկզբունքն է բաժանել և իշխել: Կովկասի բոլոր երկրների շահերից բխում է քաղաքական համագործակցության ստեղծումը: Դա անպայման կիրագործվի»,- հայտնել է Սահակաշվիլին: Նրա խոսքով` միասնական Կովկասի մասին գաղափարը վերաբերում է Կովկասի բոլոր երկրներին: Վրաստանի նախագահը վստահ է, որ Կովկասին արհեստականորեն փաթաթված հակամարտությունը վաղ, թե ուշ կկարգավորվի, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |