Հայաստանը մտադիր է մինչև 2020թ. արտահանման ծավալները հասցնել 5 մլրդ դոլարի 2 դեկտեմբերի 2011 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Արտահանմանն ուղղված Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականությունը բխում է այն իրողություններից, որոնք այսօր բնորոշ են երկրի տնտեսությանը դրական մակրոտնտեսական ցուցանիշների բազայի վրա: Այդ մասին դեկտեմբերի 2-ին ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր այդ փաստաթղթի ներկայացմանը լայն հանրությանը, որը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը: Ըստ նրա, «թիվ մեկ» խնդիրը երկրի համար արտահանման ծավալների ավելացումն է, հաշվի առնելով այն, որ համաշխարհային շուկայում շատ դժվար է մրցակցելը: «Այն, ինչ մենք կներկայացնենք, հիմնված է պետություն- մասնավոր հատված համագործակցության վրա»,-հավելել է նա: Այսօրվա դրությամբ արտահանման ծավալները Հայաստանում կազմում են 1,7 մլրդ դոլար, նախատեսվում է, որ այդ քաղաքականության իրականացման շրջանակներում մինչ 2015թ. ծավալները կհասնեն 3-3,5 մլրդ դոլարի, իսկ մինչ 2020թ.՝ 5-5,5 մլրդ դոլարի: Նա կարևորել է այն, որ ուշադրություն կդարձվի ոչ հումքային ապրանքների քանակի ավելացմանն արտահանման ընդհանուր ծավակում, որն այժմ կազմում է շուրջ 46 տոկոս, 2015թ. այն կհասնի 50-55 տոկոսի, իսկ 2020թ.՝ 60-65 տոկոսի: « Հայաստանի զարգացման համեմատական առավելությունը պետք է դառնա մտավոր ներուժը»,-ասել է ՀՀԿ խմբակցության անդամը: Դեկտեմբերի 4-ին Թումո կենտրոնում տեղի կունենա Արտահանմանն ուղղված Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականության հանրային քննարկումը, վարչապետի, պետկառույցների, գործարարների և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, փաստաթուղթը ներառում է 11 առավել հեռանկարային ճյուղեր: Առաջիկա միջոցառմանը կներկայացվեն առաջին երեք ճյուղերը՝ ճշգրիտ սարքեր, դեղագործություն և սննդարդյունաբերություն, հիմնականում, կոնյակագործություն և գինեգործություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |