Yandex-ն առաջարկում է Հայաստանի օգտագործողներին անվճար վեցամսյա հակավիրուսային ծրագիր

Yandex-ն առաջարկում է Հայաստանի օգտագործողներին անվճար վեցամսյա հակավիրուսային ծրագիր

PanARMENIAN.Net - Yandex ընկերությունն առաջարկում է իր օգտագործողներին Kaspersky հակավիրուսային ծրագրի տարբերակի ներբեռնում 6 ամսվա լիցենզիայով։ Այս մասին ընկերությունը հայտնում իր բլոգում։

Այս առաջարկից կարող են օգտվել Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԽՍՀՄ նախկին երկրների օգտագործողները։ Իսկ երբ 6-ամսյա ժամկետը լրանա, օգտագործողները կստանան 20% զեղչ ամբողջական փաթեթի ձեռքբերման համար՝ Yandex.Money-ով վճարը կատարելու դեպքում։

Այս վեցամսյա ծառայությունը սակայն չի նախատեսում տեխնիկական սպասարկում։ Խնդիրների առաջացման դեպքում օգտագործողներին խորհուրդ է տրվում դիմել «Կասպերսկու լաբորատորիային»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---