ԱՄՆ-ն ինտերնետ-դեսպանություն է բացել Թեհրանում 7 դեկտեմբերի 2011 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն երեքշաբթի վիրտուալ դեսպանատուն է բացել Իրանում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ներկայումս երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ: ԱՄՆ շահերը Իրանում ներկայացնում է Շվեյցարիան: «Ես ուրախ եմ հայտնել, որ Թեհրանում բացվել է ԱՄՆ վիրտուալ դեսպանատուն: Դա ԱՄՆ և Իրանի ժողովրդներին մերձեցնելու նոր հնարավորություն է: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով մենք երկխոսության պակաս ենք զգում: Մենք հուսով ենք, որ այժմ, նոր տեխնոլոգիաների շնորհիվ այդ կայքն ու նրա հետ կապված սոցիալական ցանցերը կդառնան այն կամուրջը, որը կնպաստի հարաբերությունների բարելավմանը»,-ասվում է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի գրավոր հայտարարության մեջ: Ըստ նրա, կայքի բացումը դարձավ ԱՄՆ առաջին քայլը, ուղղված «էլեկտրոնային վարագույր իջեցնելու Իրանի ռեժիմի» փորձերի հաղթահարմանը: «Հուսով ենք, որ մեր շփումը Իրանի ժողովրդի հետ կընդլայնվի: Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը հասանելի է iran.usembassy.gov (անգլերեն) и persian.iran.usembassy.gov (ֆարսի) կայքերում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |