Վերջերս Թուրքիայի քաղաքական մեքենան աշխատում է Թուրքիայի դեմ, գտնում է հայ փորձագետը13 դեկտեմբերի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայի քաղաքական մեքենան աշխատում է հենց Թուրքիայի դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությանը 1937-38թթ. Դերսիմի իրադարձությունների համար՝ ասելով, որ դա չտվեց այն արդյունքը, որը ակնկալում էին թուրք իշխանությունները: «Իրականությունը ցույց տվեց, որ, ներողություն խնդրելով, ԱԶԿ-ն նպատակ ուներ ոչ թե ընդունել սեփական անցյալը, այլ հարված հասցնել քեմալիզմին»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը: Հայ փորձագետը նաև վստահություն հայտնեց, որ Թուրքիայում Քեմալ Աթաթուրքի կերպարի ապաիդեալականացումը կշարունակվի, այն կդադարի լինել Թուրքիայի խորհրդանիշներից մեկը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե պահանջվի, նա ներողություն կխնդրի Դերսիմի ջարդերի համար և խնդրում է: Նա մեղադրել է ջարդերի կազմակերպման մեջ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ իշխանական էր: Դերսիմի ջարդերի զոհ դարձավ շուրջ 100 հազար մարդ: 1915թ. Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր 1938թ. կրկին անգամ ենթարկվեցին ցեղասպանության: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |