ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ 3 դեկտեմբերի 2003 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն բանակցություններ չի վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղադրման վերաբերյալ: Նման պաշտոնական հայտարարություն, «Day.Az»-ի հաղորդագրության համաձայն, արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Բաքվում այսօր սկսվող այցի ներքո ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են ճիշտ հակառակ տեղեկատվություն: Այնուամենայնիվ, ադրբեջնական կառավարության ներկայացուցիչները նշել են, որ չեն բացառում ռազմական համագործակցության հնարավորությունը երկու երկրների միջեւ: Մինչդեռ, ինչպես Բաքվի «Էխո» թերթին է հաղորդել աղբյուրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, «Ադրբեջանի ղեկավարության հետ Դ.Ռամսֆելդի քննարկելիք հարցերից մեկը կդառնա տեղանքի հետախուզման թեման, որտեղ ամերիկացիները հետագայում կցանկանային ունենալ իրենց զինծառայողների տեղակայման կետը»: Աղբյուրի համաձայն, ի նկատի են առնվում Կյուռդամիր, Գալա եւ Հաջի բնակավայրերում տեղակայված նախկին ԽՍՀՄ ռազմական օդակայանները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |