Թուրքիայում կարգելե՞ն հայերի հանդեպ ատելություն սերմանող գրքերը

Թուրքիայում կարգելե՞ն հայերի հանդեպ ատելություն սերմանող գրքերը

PanARMENIAN.Net - Ըստ Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերի, հարկավոր է վերանայել պատմության գրքերը, որոնք հակադրված են հայերին ու սիրիացի քրիստոնյաներին, գրում է Hurriyet Daily News-ը:

«Ոչ միայն հայերն ու սիրիացիները, այլ նաև թուրքերն ու քրդերը պետք է ակտիվ արձագանքեն այն գրքերի գոյությանը, որոնք ատելություն են սերմանում մեր երեխաների մոտ: Դա շատ կարևոր է խաղաղ ապագա կառուցելու համար»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ նախարարի, եթե թուրքական իշխանությունները շատ դանդաղ վերանայեն դասագրքերը, Թուրքիայի դեմ շուտով դատական հայցեր կհարուցվեն:

Ինչպես հայտնել է պարբերականին ազգային փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչը, բացասական վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ դասագրքերում հայտնվել է 1970-ականներից հետո: «Մինչ այդ ես չեմ հիշում, որ նման գրքեր գոյություն ունենան»,-ասել է աղբյուրը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---