Հայաստանում հղիության ընդհատումների թիվը տարեկան կազմում է 7-7.5 հազար դեպք

PanARMENIAN.Net - Եթե նախկինում Հայաստանում մեկ ծնունդին բաժին էր ընկնում հղիության 4 ընդհատում, ապա հիմա պատկերը ճիշտ հակառակն է՝ 1 հղիության ընդհատմանը 4 ծննդաբերություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ հղիության ընդհատումների թիվը տարեկան կազմում է 7-7.5 հազար դեպք։

«Մի շարք գործոններով է սա պայմանավորված։ Առաջինը՝ դեռ 1996 թվականին ներդրվեց վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը։ Երկրորդ՝ մարդկանց մտածելակերպը փոխվել է և հղիությունն անտեղի չեն ընդհատում»,- մանրամասնեց բանախոսը։

Նա նաև նշեց, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ տնային պայմաններում հղիության ընդհատումների թիվը կազմում է ընդհամենը 0.3 տոկոս, իսկ տնային պայմաններում ծննդաբերությունների թիվը ձգտում է զրոյի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---