Բենիամին Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում19 դեկտեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում հայտնի հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի Բյուրականի սպեկտրալ շրջահայության ընդգրկման կապակցությամբ հավաստագրի հանդիսավոր հանձնումը: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին հավաստագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից հանձնեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը: Հանձնելով հավաստագիրը, Հովակիմյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ ծրագիրը կոչված է կանխելու արխիվների ու գրադարանների ոչնչացումը և այժմ ռեգիստրը ընդգրկում է 239 անուն աշխարհի 100 երկրներից: Նա նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը տեղ է զբաղեցրել ռեգիստրում Չինաստանի կայսրների և Ազգությունների լիգայի արխիվների, Կոպերնիկոսի, Բախի ու Բեթհովենի աշխատանքների կողքին: Հայկ Հարությունյանն իր հերթին հավելեց, որ լրագրողների հետ հանդիպումները աստղադիտարանում արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը «վկայում է այն մասին, որ Բյուրականը մի գիտական կենտրոն է, որն այնպիսի արդյունք է տալիս, որով Հայաստանը կարող է հպարտանալ»: Աստղադիտարանի տնօրենը նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը Հայաստանից երկրորդն է այդ ռեգիստրում Մատենադարանից հետո: Հայկական աստղագիտական ընկերակցության ղեկավար Արեգ Միքայելյանը կարևորեց Մարգարյանի աշխատանքը և նշեց, որ այն Հայաստանում թվայնացված առաջին գիտական աշխատանքն է և առաջիններից մեկն աշխարհում: Նա նշեց նաև, որ Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունը հիմք հանդիսացավ հայկական վիրտուալ աստղադիտարանի համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |