Հրանտ Բագրատյանը վստահ է, որ ընտրությունները կեղծվելու են և արդեն բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ 22 դեկտեմբերի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Հայաստանում 2012թ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են և բոլորին հաջորդ օրը ևեթ հրավիրել է Ազատության հրապարակ: Նրա խոսքով, իշխանություններն այլընտրանք չունեն, բացի ընտրությունների կեղծումից, և եթե կեղծիքներ չլինեն, ապա ՀԱԿ-ը կհավաքի ձայների 40-50 տոկոսը: Ընդ որում, նա հայտարարել է, որ չի հավատում 2008թ մարտյան դեպքերի կրկնությանը, նկատելով, որ այժմ այլ պայմաններ են: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե որքանով է խելամիտ ընտրություններին մասնակցելը, եթե ՀԱԿ-ը համոզնած է, որ դրանք կեզծվելու են, Բագրատյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը այդ հարցը դեռևս չի քննարկել: Ըբդ որում, նա արտահայտել է իր անձնական կարծիքը, որ ամեն դեպքում ընտրություններին պետք է մասնակցել, քանի որ եթե ՀԱԿ-ը չմասնակցի, խախտումներ չեն լինի: Բագրատյանը նաև նկատել է, որ ընտրությունների ժամանակ «սինթեզվում են քաղաքական կրքերը»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |