Լագարը` Էրդողանին. Ֆրանսիական օրենքներն ընդունվում են Ֆրանսիայում և չեն կարող թելադրվել Թուրքիայի կողմից![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես չեմ ցանկանում անդրադառնալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, սակայն կարող եմ մի բան ասել, որ Անկարան չի կարող մեզ թելադրել, թե ինչ անել»,-Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժան Քրիստոֆ Լագարը: Նրա խոսքով, օրինագծի ընդունումը ֆրանսիանցիների որոշումն է: Ընդ որում, նա նկատել է, որ Ֆրանսիան երիտասարդ թուրքերին չի մեղադրում ցեղասպանության մեջ, սակայն «ֆրանսիական կառավարության նկատմամբ ժխտողականության, ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը մեզ համար անընդունելի է»: «Ուզում եմ հիշեցնել Էրդողանին, որ ֆրանսիական օրենքներն ընդունվում են Ֆրանսիայում և չեն կարող թելադրվել Թուրքիայի կողմից»,-ընդգծել է նա: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |