Դավութօղլու. Բանաձևը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա22 դեկտեմբերի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեն այսօր երկրի Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի կապակցությամբ զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Դավութօղլուն ասել է, որ չի կարելի չարձագանքել այն հանգամանքին, երբ հանուն փոքր քաղաքական հաշվարկների զոհաբերվում է մեծ բարեկամությունը: Չեխիայի Հանրապետության դեսպանատանը Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Գավելի մահվան կապակցությամվ թաղման արարողությունից հետո, պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, Դավութօղլուն ասել է, որ հեռախոսազրույցում ինքը Ժյուպպեին հաղորդել է, որ բանաձևը շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա: «Եվ Թուրքիան չի պատրաստվում լռել»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիան արդեն հետ է կանչել իր դեսպանին Փարիզից խորհրդատվությունների համար, ինչպես նաև պատժամիջոցներ ներմուծել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |