Ռիչարդ Կիրակոսյան. 2011 թ. կարևորագույն ներքաղաքական գործընթացներից էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև դիմակայությունը

Ռիչարդ Կիրակոսյան. 2011 թ. կարևորագույն ներքաղաքական գործընթացներից էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև դիմակայությունը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, 2011 թվականի կարևորագույն ներքաղաքական գործընթացներից էր կոալիցիոն ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև հակամարտությունը: Նա նշել է, որ Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, որտեղ հաղթեց ԲՀԿ ներկայացուցիչը, ՀՀԿ լուրջ քայլեր սկսեց իր կոալիցիոն գործընկերների դեմ, «սակայն «Բարգավաճ Հայաստանը» դեռ պատասխան հարված չի հասցրել ՀՀԿ-ին»: «Թվում է` նրան ք մշակում են ռազմավարություն և այն կդրսևորվի ընտրությունների ժամանակ»,-ենթադրել է Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է հենց Իջևանի ընտրություններին, ապա Կիրակոսյանը հայտարարել է. «Դա ՀՀԿ-ին ուղղված ուղերձ էր, որ չի կարելի ինքնավստահ լինել և թերագնահատել մրցակիցներին»:

Նոյեմբերի 13-ին կայացած Իջևանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանը: Նա առաջ է անցել իշխող ՀՀԿ գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---