ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Իրանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները մտադիր են աշխատել Հայաստանի ԱՏԳ-ում28 դեկտեմբերի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի, Հնդկաստանի Իրանի և Անգլիայի առաջատար ընկերությունները մտադիր են ներդրումներ անել` Հայաստանում «Մարս» գործարանի տարածքի ԱՏԳ-ում աշխատելու համար: Այդ մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել է «Սինտրոնիկս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը: «Նախնական պայմանավորվածություն կա 7-8 արտասահմանյան ընկերությունների հետ, սակայն վերջնական պատասխանը կլինի միայն այն բանից հետո, երբ կստանանք ԱՏԳ կառավարչի կարգավիճակ»,-ասել է գլխավոր տնօրենը: Ըստ նրա, ընկերությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն հայտ է ներկայացրել «Մարս» գործարանի տարածքի ԱՏԳ կառավարումը ստանձնելու համար: Դրա պատասխանը կառավարությունը կտա վերանայումից 1 ամիս անց: Ինչպես հաղորդել է գլխավոր տնօրենը, ընկերության ծրագրերի մեջ է մտնում մինչև 2020թ 100 000 քկմ տարածքում երկու ուղղություններով ԱՏԳ-ի ստեղծումը`բարձր տեխնոլոգիաներ և նոր տեխնոլոգիաների արտադրություն, որի համար կներդրվի մոտ 10 մլն դոլար: «Մեր հաշվարկներով առաջիկա 2 տարում կստեղծվեն 1500 նոր աշխատատեղեր, իսկ մինչև նախագծի ավարտը` 5000 աշխատատեղեր»,-ասել է նա: Արմեն Խաչատրյանը նաև նշել է, որ ընկերության կողմից արդեն իրականացվել են համապատասխան ներդրումներ այդ տարածքում համապատասխան ենթակառուցվածքի ստեղծման համար, ինչը նախատեսում է տարածքի էլեկտրաֆիկացում, Ինտերնետի ապահովում, ամբարձիչ համակարգի ստեղծում և այլն: Այս առնչությամբ նա նշել է, որ այս արտասահմանյան ընկերություններին հարմար է այն օրենսդրությունը, որը ղեկավարում է Հայաստանի տարածքում ԱՏԳ աշխատանքների կարգավորումը` հավելելով, որ համանման ԱՏԳ տարածաշրջանում չկա: «Վրաստանում կա ԱՏԳ, սակայն այնտեղ վաճառվում է միայն հող առանց համապատասխան ենթակառույցների, իսկ մենք ստեղծում ենք բոլոր անհրաժեշտ պայմանները»,- մանրամասնել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |