ԱՄՆ Ռուսաստանից ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր որոշում

ԱՄՆ Ռուսաստանից ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր որոշում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ռուսաստանից ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր որոշում, որը կոչ կանի դադարեցնել բռնությունը Սիրիայում, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: «Հուսով եմ առաջիկայում Ռուսաստանից նոր տեքստ կստանանք»,-ասել է Ռայսը լրագրողներին ՄԱԿ-ի ԱԽ-ի` Սիրիայի վերաբերյալ փակ խորհրդակցությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոր որոշման նախագիծը քննարկվում է նախորդ տարվանից այն բանից հետո, ինչ վետոյի իրավունքից օգտված Ռուսաստանը և Չինաստանը, նոյեմբերին արգելափակեցին փաստաթղթի այն ձևը, որը պարունակում էր «պատժամիջոցների» սպառնալիքներ: Ռուսաստանը և Չինաստանը խուսափում էին Սիրիայում «լիբիական սցենարից» և առաջարկել էին նոր հավասարակշռված նախագիծ, որտեղ նրանց արևմտյան գործընկերները նոր ուղղումներ են մտցրել: Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 երկրների ներկայացուցիչները լսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լիննա Պասկոյի ելույթը:

«Ճեպազրույցը բոլոր ստանդարտներով տագնապային էր»,-հայտարարել է Ռայսը: Ներկայումս Սիրիայում է գտնվում ԱՊԼ դիտորդների առաքելությունը, որը ներառում է 165 մասնագետներ` մարդու իրավունքների և անվտանգության ոլորտից: Այն սկսել է իր աշխատանքը 2011թ դեկտեմբերի 26: Սյուզան Ռայսի խոսքով, այդ առաքելության գործի անցնելուց ի վեր զոհերի մասին տեղեկությունները խոսում են այն մասին, որ ամեն օր Սիրիայում սպանում են 40 մարդ, ինչն ավելի շատ է, քան ԱՊԼ դիտորդների` այնտեղ հայտնվելուց ի վեր սպանվածների թիվը: «Դա ապացուցում է, որ սիրիսկան կառավարությունը բռնությունը դադարեցնելու փոխարեն, շարունակում է ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունները, չնայած դիտորդների ներկայությանը»,-ասել է Ռայսը:

«Մենք անհանգստացած ենք դրանով և պահանջում ենք նախագահ Բաշար Ասադի հրաժարականը»,-ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ, Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին, լրագրողներին ներկայանալով ՄԱԿ-ի ԱԽ-ի ճեպազրույցից հետո, պահանջել է արևմտյան երկրներից դադարեցնել միջամտությունը իր երկրի ներքին գործերին և «բռնություն չհրահրել»: «Մենք կցանկանայինք դադարեցնել բոլոր հանցագործությունները նրա համար, որ Սիրիան լիներ բոլոր սիրիացիների համար»,-ասել է դեսպանը:

Սիրիայում հուզումները չեն դադարում նախորդ տարվա մարտից սկսած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---