Samsung-ը ներկայացրել է թվային ֆոտոխցիկների նոր 5 մոդել

Samsung-ը ներկայացրել է թվային ֆոտոխցիկների նոր 5 մոդել

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը CES 2012 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է 5 տարբեր մոդելների թվային լուսանկարչական ապարատներ։ Դրանք են ST76-ը, ST66-ը, WB850F-ը, WB150F-ը և ST200F –ը։ Այս մասին գրում է i4u.com-ը։

ST76 և ST66 մոդելներն ունեն 16,1 մեգապիքսել պատկերի կետայնություն (թույլտվություն), 4x օպտիկական zoom, Live Panorama կարգավորումներ։ Երկուսով էլ հնարավոր է կատարել տեսաձայնագրություն 720p HD թույլտվությամբ։ Արտաքին տեսքով ֆոտոխցիկները մետալիկ դիզայն ունեն և երկուսն էլ հասանելի են 5 տարբեր գունային երանգներով։ Դրանք չափսերով փոքր են և հարմար գրպանում պահելու համար։ Այս երկուսի միջև միակ տարբերությունն այն է, որ ST76-ն ունի օպտիկական պատկերի կայունացման հնարավորություն։

Samsung-ի թողարկած մյուս երեք մոդելները ունեն ներկառուցված WiFi, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ և արագորեն վերբեռնել նկարները համացանց և կիսել դրանք ընկերների հետ։ WB850F-ն ունի 21x օպտիկական zoom։ Սա ամենաբարձր zoom-ն է երևբէ առաջարկված Samsung-ի ֆոտոխցիկների համար։

WB150F-ն ունի 18x օպտիկական zoom, իսկ ST200F -ը՝ 10x։ Ֆոտոխցիկների պատկերի կետայնություններն են 16,2 Մպ, 14,2 Մպ և 12Մպ համապատասխան։

Այս 5 ֆոտոխցիկների գնային արժեքների մասին Samsung ընկերությունը դեռևս ոչ մի տեղեկություն չի տարածում։

CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախնական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---