Նիկ Սմարթը Արցախի նախագահին է ներկայացրել The HALLO TRUST-ի 2012 թ. ծրագիրը14 հունվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին: Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու և զարգացնելու The HALLO TRUST-ի և ԼՂՀ իշխանությունների միջև հաստատված համագործակցության ավանդույթները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել և կարևորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը: անդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |