Դմիտրի Ռոգոզին. Իրանի շուրջ ցանկացած հակամարտություն անմիջական սպառնալիք է ՌԴ անվտանգությանը

Դմիտրի Ռոգոզին. Իրանի շուրջ ցանկացած հակամարտություն անմիջական  սպառնալիք է ՌԴ անվտանգությանը

PanARMENIAN.Net - Իրանի շուրջ ցանկացած հակամարտություն անմիջական սպառնալիք է ՌԴ անվտանգությանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մամլո ասուլիսի ժամանակ:

«Իրանը մեր մերձավոր հարևանն է, մեր Կովկասից մի փոքր ավելի հարավ: Ուստի, եթե ինչ-որ բան պատահի Իրանի հետ, եթե ռազմաքաղաքական բարդություններ առաջանան, դա ուղղակի սպառնալիք կլինի մեր անվտանգությանը»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն, ինչպես ցանկացած պատասխանատու երկիր, անկասկած, շահագրգռված է, որ զանգվածային ոչնչացման զենքը տարածում չստանա: Անկասկած, մենք կոշտ քաղաքականություն կվարնեք, օգնելով երկրներին զարգացնել էներգիայի ժամանակակից աղբյորները, միևնույն ժամանակ, հնարավորություն չտալով ձեռք բերել ատոմի կիռաման տեխնոլոգիաները ռազմական նպատակով»,-ասել է Ռոգոզինը:

«Իրանի շուրջ առաջացած խաղի բոլոր մասնակիցները պետք է սառը հանքային ջուր խմեն ու հանգստանան: Այդ իրավիճակի շուրջ բանավեճերն ու քննարկումները պետք է հանգիստ ընթանան»,-ասել է նա:

»Մենք հուսով ենք, որ Իրանի շուրջ ճգնաժամը կհաջողվի մարել համատեղ ուժերով: Եթե հաշվի առնենք լարվածությունը Իրանի շուրջ, հավելենք այն Սիրիայում տիրող իրավիճակին ու Լիբիայում պատերազմի հետևանքներին, ապա «թեժ արաբական ամառը», որ փոխարինելու է գալիս «արաբական գարնանը» Հյուսիսային Աֆրիկայում, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»,-զգուշացրել է Ռոգոզինը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---